Հայաստանն ունի ապագայում թանկ արժեցող ռեսուրս, դրա համար է Ադրբեջանը փորձում մեզ թուլացնել. Շուշանյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը «Աբովյան Time» հաղորդման եթերում խոսել է Ադրբեջանի կողմից բնապահպանական շինծու խնդիրներն ընդդեմ Հայաստանի որպես զենք օգտագործելու, Սոթքի հանքը և ընդհանրապես ՀՀ–ի հանքարդյունաբերությունը թիրախավորելու, Ադրբեջանի հեռահար նպատակների և այլ հարցերի մասին։ Շուշանյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը Հայաստանում հասնի նույն արդյունքին, ինչին հասել էր Արցախում, դա կլինի հաղթանակ տնտեսական պատերազմում։ Նրա խոսքով` Հայաստանն այսօր ունի ռեսուրս, որն ապագայում շատ թանկ է արժենալու, և Ադրբեջանը, հեռուն տեսնելով, փորձում է թուլացնել Հայաստանին։ Ավելի մանրամասն` տեսանյութում։
Back to Top