Օրինակ` հայերը սովորություն ունեն ասելու, որ աշխարհում 10 միլիոն հայ կա, չգիտեմ, թե այդ հաշվարկները ովքեր են կատարել, սակայն ես համմեմատության համար կվերցնեմ կլորացված թիվը: Տեղին է հիշել 2016 թվականի դեկտեմբերի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի համագումարին: Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ, չնայած այդ թիվը պետք է կրճատել, որովհետև ինձ հայտնի են դեպքեր, որ այդ հայերից ոմանք եկել են Արցախ այլ նկրտումներով և ոչ հայրենասիրությունից դրդված: Ինչևիցէ, տասը միլիոն հայերից Արցախյան պատերազմին մասնակցել են տասից պակաս սփյուռքահայեր: Նշանակում է` միջին հաշվով մեկ միլիոն հայերի մեջ կա ընդամենը մեկ գաղափարական: Չեմ կարծում, թե սա հուսադրող թիվ է, երբ Արցախյան պատերազմին մասնակցել են ընդամենը 5-6 հազար կամավորական, որոնց մեջ շատ փոքր թիվ են կազմել գաղափարականները: Հիշեցնեմ, որ պատերազմի դաշտը պարտադիր չէր, որպեսզի գաղափարականներին հաշվարկեինք, ուղղակի հայրենիքը վտանգի պահին գաղափարականները երբեք ձեռքները ծալած չեն նստում, նրանք թիկունքում են, մարտադաշտում