ՍՈՒՏԱՍԱՆԸ
Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։
Գալիս է մի հովիվ։ Ասում է.
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի դերձակ։ Ասում է.
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։
— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
1 view
111
25
1 month ago 00:07:49 1
Հովհաննես Թումանյան «Մարոն» Կարդում է Սոս Սարգսյան Hovhanes Tumanyan «Maron»
2 months ago 00:14:35 1
Հովհաննես Թումանյան Թմկաբերդի առումը
2 months ago 00:15:28 1
Հովհաննես Թումանյան ՔԱՌՅԱԿՆԵՐ
2 months ago 00:38:20 1
Հովհաննես Թումանյան Անուշ
2 months ago 00:13:56 1
Հովհաննես Թումանյան
2 months ago 00:01:21 1
ՀովՀաննես Թումանյան ժպտուն աչքեր
2 months ago 00:01:56 1
Հովհաննես Թումանյան-«Հայոց լեռներում»-պոեզիա
3 months ago 00:24:26 1
Սուրեն Քոչարյան - Հովհաննես Թումանյան (Գելը)
3 months ago 00:09:55 1
Սուրեն Քոչարյան - Հովհաննես Թումանյան (Արջաորս)
4 months ago 00:03:33 2
Ծիտը - հեքիաթ / Հովհաննես Թումանյան /Hovhannes Tumanyan /TaronAren
4 months ago 00:10:31 1
ՀԵՔԻԱԹ/ HEQIAT, ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ, ՄԱՍ 1, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, HOVHANNES TUMANYAN, ԱՆԻՄԱՑԻՈՆ ՄՈՒԼՏ-ՀԵՔԻԱԹ
5 months ago 00:02:41 3
Հովհաննես Թումանյան ,,Խաղ վիկտորինա,,
5 months ago 00:02:28 1
Մարիետա Բադալյան-Հովհաննես Թումանյան-՛՛Ա
5 months ago 00:11:35 1
Հովհաննես Թումանյան - Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել․․․ Թումանյանի 10 իրերը
5 months ago 00:03:31 1
Հովհաննես Թումանյան
6 months ago 00:02:20 1
Ախ ինչ լավ է Մարիետա Բադալյան
8 months ago 00:01:17 1
Հովհաննես Թումանյան «Թե հոգնել ես հաղթահարված...» Կարդում է Լիլի Հովերը / Hovhannes Tumanyan 1891
8 months ago 00:00:48 1
Հովհաննես Թումանյան 150. Սոս Ջանիբեկյան
8 months ago 00:01:36 1
Հովհաննես Թումանյան 150. Միքայել Պողոսյան
8 months ago 00:01:00 1
Հովհաննես Թումանյան 150. Մկրտիչ Արզումանյան
8 months ago 00:04:42 2
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ, ԱՍՄՈՒՆՔՈՒՄ Է ՍՈՒՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
8 months ago 00:18:17 1
Հովհաննես Թումանյան/ Կռնատ աղջիկը/ Կարդում է Սուրեն Քոչարյանը
8 months ago 00:04:39 1
Հովհաննես Թումանյան/ Էսպես չի մնա/ Հեքիաթ/ Կարդում է Սուրեն Քոչարյանը/ 1969