Հարխուշտա (Yarkhushta) / Շատախի ռազմապար (Shatakhi razmapar)

Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում - Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղհանում Երբ ոտքի տակ տղաների հողն է թնդում Հոտաղները Սասնա սարում գայլ են խեղդում Երբ խրտնում - կարծես ամպրոպ պայտի սարում - Այդ ոսոխն է նրանց գյուղերը պաշարում Երբ միանում - բերդ են դառնում շինված քարից - Այդ ոսոխին ետ են քշում Անդոկ սարից. Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծափ են տալիս - Մահվան վիհից դեպի կյանքի ափ են գալիս... Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ, Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն, ՈՒր պարտությունն անգամ ունի հպարտություն, Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, Որ այս ջանքով, ՈՒ այս կամքով Պարել գիտի... Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարի, -Հալալ է քեզ, Սասուն, պարի... Պարի, Դու դեռ երազ ունես կատարելու, Վրեժ ունես պատմությունից դեռ հանելու. Պարի, Գազպան դեր քո ձեռքին է կարոտում, Սասնա հողը վար ու հարկի է կարոտում: Պարի, Մինչև ողջ հայերին դու ամբարես, Եվ այս պարը Մասիս
Back to Top