Կիկոսի մահը/Смерть Кикоса

Հովհաննես Թումանյան ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։ Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում. — Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի... — Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ... Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել. Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է. — Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։ Միջնեկ աղջիկն է գնում։ Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։ — Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։ — Ի՞նչ Կիկոս։ — Բա չես ասիլ՝ Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ
Back to Top