Փետրվարի 13-ին՝ Աստվածահայտնությունից (հունվարի 6) 40 օր հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Տրնդեզը: Այդ օրն Արաբկիր համայնքի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ նախատոնակի ժամերգություն, որից հետո՝ նորապսակների օրհնության կարգ:
Օրվա խորհրդին գեղեցիկ շունչ հաղորդեցին «Էդգար Հովհաննիսյան» պարային դպրոցի սաները: Մի շարք ազգագրական պարերի կատարմամբ փոքրիկները ևս մեկ անգամ եկան հաստատելու, որ մեր ազգային արժեքներն անփոխարինելի են, հետևաբար հարկ է, որ մշտապես պահպանենք և մատաղ սերնդին փոխացենք քրիստոնեական և ազգային արժեքները, քանզի մենք հզոր ենք հենց դրանցով:
33 views
521
120
2 months ago 00:02:59 1
Yana Hovhannisyan - Sers Andzrev e
2 months ago 00:04:11 1
Виген Шакарян - Arevakhach
3 months ago 00:02:59 1
Seda ft Dj Artush - Наша Любовь Премьера клипа, 2021