Hasmik Baghdasaryan-Doloukhanyan - Janoy (Armenian folk song)
Հայ ժողովրդական «Ջանոյ» երգն է՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ: Դափով նվագակցում է Տիգրան Հովհաննիսյանը: Հոլովակը փոխանցեց և հրապարակել թույլատրեց երգչուհին:
Այս երգի հերոսուհին հավանաբար ծնողներից զրկված և հորեղբոր ընտանիքում մեծացած աղջիկ է: Այդպես ենք ենթադրում, քանի որ նա, ամուսնության տարիքի հասած լինելով, դիմում է հորեղբորն ու նրա կնոջը՝ հայտնելով, թե ինչպես որ դաշտի մեջ կռունկն իր վիզը երկարացրել ու զույգին է փնտրում, այնպես էլ ինքն ուզում է բազմաթիվ տղաների մեջ գտնել մեկին, ում հետ կուզենար ամուսնանալ: Թվում է, թե ծնողներն արդեն թվել են հարմար թեկնածուների անունները, և այժմ աղջիկը հայտնում է իր կարծիքը: Նա նախ խնդրում է՝ իրեն չամուսնացնել չարչու՝ մանր առևտրականի հետ, որովհետև նա պիտի ամբողջ օրն իր ոսկիները հաշվի և անուշադրության մատնի ջահել կնոջը: Այնուհետև խնդրում է բացառել նաև ջուլհակ փեսացուին՝ պատճառաբանելով, թե աշխատանքի ընթացքում եթե հանկարծ մանած թելը խառնվի, պիտի զայրույթը կնոջ գլխին թափի՝ ծեծելով նրան: Իհա՛րկե, չի կարելի միանշանակ ասել, թե բոլոր ջուլհակներն այդպես ջղային են եղել: Գուցե աղջկա շրջապատում է նման մի դեպք եղել, ասենք՝ նրա ընկերուհու կամ քրոջ ամուսինն է ջուլհակ, որն անկախ իր զբաղմունքից՝ այդպիսի բնավորություն ունի և ցանկացած անհաջողության դեպքում բարկությունը թափում է կնոջ վրա: Կամ էլ երևի աղջիկը դիմում է փոքրիկ խորամանկության. ինքն ուրիշին է սիրում և ջուլհակին ու չարչուն վատաբանում է, որպեսզի ծնողներին պարզ
2 views
17
4
8 months ago 00:02:50 1
Hasmik Baghdasaryan-Doloukhanyan - Janoy (Armenian folk song)
2 years ago 00:03:03 1
Armenian traditional dress (Taraz)
3 years ago 00:03:06 1
Hasmik Baghdasaryan-Doloukhanyan - Khio, khio (Armenian folk song)