Հայաստանի և աշխարհի կարևոր լուրերը 60 վայրկյանում: .

Հայաստանի և աշխարհի կարևոր լուրերը 60 վայրկյանում: . 1. Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռ է բռնկվել «Շերեմետևո» օդանավակայանում. զոհերի թիվը հասնում է 41-ի: 2. Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: 3. ՀՀ ԱԺ նախկին պատագամավոր, Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 15:00-ին: 4. Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 16:30-ին: 5. Հայաստանի բնակչությունը 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,8 հազար մարդով: 6. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը: 7. Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 5-6 աստիճանով: ARMENIA TODAY publishes reliable information on the events happening in Armenia and Artsakh. Facebook: armeniatoday77 Telegram: armtoday #armtoday
Back to Top