Համո Սահյան «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ »Hamo Sahyan «Axr es inchpes ver kenam gnam »
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։
1 view
26
12
4 months ago 00:01:46 1
/ «ՕՐԸ ՄԹՆԵՑ, ԺԱՄՆ Է ԱՐԴԵՆ ԻՐԻԿՆԱՀԱՑԻ...». ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
4 months ago 00:01:13 1
Համո Սահյան. Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ / Խորեն Լևոնյան