Սյունիքի մարզի հռչակավոր Բաղաբերդ ամրոցում, որը ժամանակին Սյունյաց թագավորության թագավորանիստ մայրաքաղաքն է եղել, պեղումներ են,

Սյունիքի մարզի հռչակավոր Բաղաբերդ ամրոցում, որը ժամանակին Սյունյաց թագավորության թագավորանիստ մայրաքաղաքն է եղել, պեղումներ են, և արդեն իսկ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել՝ հիմնականում 13-14-րդ դդ․ թվագրվող՝ ջնարակապատ հախճապակե թասերի բեկորներ, ամբողջական կարաս, սափոր, մետաղյա գտածոներ և այլն։ Բաղաբերդն առաջին անգամ է պեղվում։ Նպատակը ոչ միայն հնագիտական ուսումնասիրություններն են, այլև վերականգնման նախագծի մշակումը, ուստի զուգահեռ իրականացվել են չափագրական նախնական աշխատանքներ։ Ամրակայվելու են և մասնակի վերականգնվելու են ամրոցի պարիսպներն ու ներքին շինությունները, աշտարակները, ճեմուղիները։ Source: armeniasputnik
Back to Top