Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Ամրամ Մակինյան

Յուրաքանչյուր դատական նիստի արդյունքում մենք ամենայն մանրամասնությամբ հանրությանը ցույց կտանք, թե այս քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը: Նրա խոսքով՝ ուղղակի զավեշտ է, որ սա կարող է կոչվել քրեական գործ, կարող է դառնալ մեղադրանք, կարող է գալ դատարան։ Հարցին՝ որն է իշխանության նպատակն, ինչ խնդիր է լուծում իրականացնելով քաղաքական հետապնդում, պաշտպանը նկատեց, որ սա ուղղված է պարոն Սարգսյանի քաղաքական գործունեությանն առնվազն զսպման ինչ-որ մեխանիզմ գտնելուն։
Back to Top