Արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխումն ապահովելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով կերկարաձգվի, զուգահեռ՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար կթույլատրվի աշխատանքը՝ անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ: Այս մասին «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության գործող ժամկետը լրանալու է երեքշաբթի: «Անխուսափելի է դա: Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարության նիստ կլինի, այնուհետեւ՝ ԱԺ նիստ: Երկարաձգումն անհրաժեշտ է վարակի տարածումը կանխելու համար: Պետք է ունենանք հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրության արդեն իսկ անցած ժամանակահատվածի համար խնդիրը լուծված է, քանի որ հիմա հիվանդացության օրական թիվը 30-ի շրջանակում է. «Դա գոհացուցիչ է»:
Back to Top