Nersik Ispiryan - Keri - Ներսիկ Իսպիրյան - Քեռիի երգը

Քեռի (իսկական անունը՝ Արշակ Գավաֆյան, (1858, Կարին - 1916, Ռևանդուզ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հայ կամավորական չորրորդ գունդը, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915թ.)։ 1916թ. Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։ Քեռու աճյունն հանգչում է Թիֆլիսում։
Back to Top