Արցախյան պատերազմը՝ մասնակիցների աչքերով․ 1-ին թողարկում

Արցախյան պատերազմը՝ մասնակիցների աչքերով․ 1-ին թողարկում: Չնայած մենք պարտվեցինք Արցախյան պատերազմում, սակայն, անգնահատելի են այդ ճակատամարտում մեր զինծառայողների ու կամավորականների սխրանքները՝ ինչպես առաջնագծում, այնպես էլ թիկունքում՝ պաշտպանելով արցախցիների անվտանգությունը, ապահովելով նրանց բնակատեղիով, հոգալով այդ ընտանիքների կարիքները։ Նրանք արել են հնարավորն ու անհնարինը՝ պաշտպանելու մեր հայրենիքը, մեր հայրենի հողի ամեն սանտիմետրը, պաշտպանելու։ Ամփոփելով ավարտվող տարին, կարող ենք հստակորեն արձանագրել, որ այս տարվա հերոսներն են առաջնագծում կռվող զինվորականները, թիկունքում Արցախից տեղահանվածների մասին հոգ տանող կամավորականները և, առհասարակ, Արցախցին։ Armenia Today-ը հաղորդումների շարք է սկսում, որոնցից յուրաքանչյուրը հայրենիքի պաշտպանության համար կենաց ու մահու կռիվ տված, ինչպես նաև թիկունքում արցախցների համար ոչինչ չխնայած մի հերոսի պատմություն է լինելու։ Հետևե՛ք մեզ սոցիալական հարթակներում. Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք (ռուսերեն) - Telegram ալիք (հայերեն) - Instagram - @armtoday_
Back to Top