Հայաստան Երկիր, քո փրկված հողով
Եվ քո նորօրյա եղեգան փողով
Տիրել ես բախտի շռայլ գանձերին
Եվ հավասարվել բոլոր մեծերին։
Դու աշխարհի մեջ հավատով փնտրել,
Ամենից պայծառ ճամփան ես ընտրել,
Եվ քո ապագան երկար է, քան թե
Պատմությունները քո մագաղաթե։
#հայաստան #համոսահյան #բանաստեղծություն #պոեզիա #hamosahyan
#banastexcutyun #hayastan #armenia #poesia
Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան, ապրիլի 14, 1914, Լոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17, 1993[2], Երևան, Հայաստան[3]), հայ սովետական բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից, ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից։ Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։
Բանաստեղծի բանահյուսական ուժեղ սկիզբը դրսևորվել է նրա վաղ բանաստեղծություններում։ Օրինակ՝
Անց կացավ օրըս, արևավորըս
Դու ե՞րբ ես գալու իմ թևավորըս,
Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,
Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու։
Բ&