Դաշնակահար, ջազմեն Գարի Քյոսայանը “Ուրիշ նորությունների“ եթերում խոսել է ջազային առանձնահատկությունների, նշանավոր երաժիշտների և ժանրում հայ կատարողների ավանդի մասին։ Քյոսայանն առանձնահատուկ մտածողություն պահանջող այս ուղղության խորհրդանիշ համարում է նաև Նարեկացուն, ում մտածելակերպը դուրս է ավանդական ընկալումից։ Իսկ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, երաժիշտը հրավիրեց իր համերգին, որի ընթացքում երկրպագուներին սպասում են բազմաթիվ անակնկալներ։