Լարված իրավիճակ ԱԺ–ում. պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց

ՀՀ ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ, այնուհետև պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց։ Լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղադրանքներ հնչեցրեց դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի հասցեին։
Back to Top