Հայ ժողովրդական «Առավոտուն դեմին» երգը կարելի է դասել և՛ պանդխտության, և՛ հարսանեկան երգերի շարքին։ Այն պատմում է իր ծննդավայրից հեռու հարս գնացած աղջկա զգացմունքների մասին. նա կարոտել է հայրական տունը, հարազատներին և խնդրում է, որպեսզի պանդխտության խորհրդանիշ կռունկը իր թղթիկը (նամակը) տանի հասցնի նրանց՝ թողնելով հարազատ տան պատուհանին։ Այնուհետև հիշելով, թե ինչու են իրեն այդքան հեռու հարս ուղարկել՝ աղջիկը բողոքում է, որ իր հայրն ու մայրը, քույրն ու եղբայրը գայթակղվեցին փեսայի հարազատների տված ճոխ նվերներով և համաձայնեցին ամուսնացնել իրեն։
Այս պարագայում խոսքը Տարոն գավառում տարածված սովորույթի մասին է։ Ընդունված էր նշանադրությունից առաջ նվերներով և քաղցրավենիքներով հարսնատես գնալը՝ ապագա հարսնացուի հետ ծանոթանալու համար։ Այդ նվերները հիմնականում կազմված էին այնպիսի իրերից, որոնցով հետագայում խնամիները պիտի պատրաստեին օժիտը (հագուստ, կտորեղեն, զարդեղեն և այլն)։ Հետևաբար, որքան շատ ու մեծ էին նվերները, այնքան ցանկալի էր համարվում փեսացուն։ Ինչ վերաբերում է բուն հարսանեկան ծեսին, ապա այն տևում էր յոթ, երբեմն էլ մինչև քառասուն օր, որին, ըստ էության, մասնակից էր դառնում ողջ գյուղը։ Ծեսը սկսվում էր դեռ նախապատրաստական աշխատանքներից՝ ալրմաղեքից, հաց թխելուց, եզ մորթելուց, և ավարտվում մեծ խնջույքով։
Հարսանիքի օրը հրավիրում էին հատուկ փողփուչի (սրնգահարի) և խաղզեռի (երգիչի), հարսի տանը երգող և լացող կանանց, ինչպես նաև ըմբիշների, լավ վազողների, այր
1 view
500
132
11 months ago 00:02:30 1
Առավոտուն դեմին - Վազգէն դպիր
2 years ago 00:03:17 1
«Հայաստանի գուսանական և ժող. երգի անսամբլ» - Առավոտուն դեմին (Armenian folk)
4 years ago 00:03:17 1
Ансамбль Традиционной Песни - Аравотун демин (Армянская народная песня)