Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտի վիճակն ավելի է վատանալու

«Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտի վիճակն ավելի է վատանալու»․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ փուլում է հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխումների գործընթացը և որքանո՞վ են այդ բնագավառում քաղաքային իշխանությունները կատարում իրենց ստանձնած պարտավորությունները․ թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։ Երևանի հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման նպատակով՝ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամով կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով՝ QR կոդի միջոցով վճարելը։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ նպատակը հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն ու վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելն է, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը․ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
Back to Top