🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԵՏ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ | EURO 2024 | Armenia - Croatia

Հայաստանի ազգային հավաքականը հանրապետական մարզադաշտում անց կացրեց վերջին մարզումը Եվրո 2024-ի նախընտրական փուլի Խորվաթիայի հավաքականի հետ տնային խաղից առաջ։ Խորվաթիայի հավաքականի հետ խաղը բաց կթողնի թիմի ավագ Վարազդատ Հարոյանը՝ ով թիմի հետ մարզվում էր ընդհանուր խմբում։ Ով կլինի հայաստանի հավաքականի ավագը խորվաթների հետ խաղում՝ դեռ պարզ չէ։ Պետրակովը հրաժարվել է «ով ավելի շատ խաղ է անցկացրել նա էլ ավագն է» սկզբունքից և թիմը դա ընդունել է։ Վատոյի բացակայությամբ Հայաստանի հավաքականին ավագի թևկապով մեկ անգամ արդեն խաղադաշտ դուրս է բերել Էդուարդ Սպերցյանը, կլինի արդյոք Սպերցյանը ավագը, թե այլ ֆուտբոլիստ, դեռ չգիտենք։ Հարցականի տակ է առայժմ նաև Վահան Բիչախչյանի մասնակցությունը խաղին։ Նա վնասել էր ձեռքը Թուրքիայի հավաքականի հետ խաղում և մարզումին մասնակցում էր վիրակապով։ Երկու թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստները միմյանց հասցեին լավ խոսքեր էին շռայլում նախախաղային ասլուլիսին, սակայն հիանալի գիտակցում են , որ խաղադաշտում անզիջում և դաժան պայքար է ընթանալու 3 միավորի համար։ Հայաստանի հավաքականի խաղերը վնասվածքի պատճառով բաց թողնող Տիգրան Բարսեղյանը ևս ներկա էր մարզմանը։ Այդտեղ էր նաև Բրազիլիայից ժամանած Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ , ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելին։ Հայաստան – Խորվաթիա խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին 20:00-ին, Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ 🇦🇲 ՊԱՏՎԻՐԵՔ ՄԱՐԶԱՇԱՊԻԿ -ից - ⚽ ՄԻԱ
Back to Top