Պարույր Սևակ - Առաջադրանք
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՍԱՐՔԵՐԻՆ
Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
Հաշվեցե՛ք հապա,
Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում
Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից
Դեպի ամոթխած այտերը նրա՝
Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկային,
Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել։
Եվ կոսմիկական ճառագայթների ի՞նչ հոսք է անցնում
Մեր մթնոլորտված աչքերի միջով,
Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի,
Եվ այս փոխադարձ ճառագայթումը
Վտանգավո՞ր է մեր սրտի համար,
Թե՞ օգտակար է։
Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
Հաշվեցե՛ք հապա, թե մեր ափերով
Քանի՞ կիլովատ հոսանք ենք տվել
Երեխաների մազերին փափլիկ ու թաթիկներին,
Մեր սիրածների իրանին ճկուն,
Ուսերին նկուն մեր տատիկների,
Եվ մեր ստացածն ինչքա՞ն է պակաս
Կամ ինչքա՞ն ավել։
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև,
Թե մեզնից գոնե մեկ՛ը իր կյանքում
Քանի՜ կնոջ է տենչանքով նայել,
Քանիսի՛ն՝ մաքուր մի հիացմունքով,
Քանիսի՛ն՝ միայն եղբոր քնքշությամբ...
Նշեցեք նաև տեղերն ա՛յն կանանց,
Որ կարող էին մեզ խորունկ սիրել,
Բայց մենք այդպես էլ չհանդիպեցի՜նք:
Եվ թիվն ասացեք ա՛յն մանուկների,
Որ կարող էինք ունենալ կյանքում,
Բայց մենք չունեցա՛նք ու չե՜նք ունենա։
Եվ թիվը նաև ա՛յն մանուկների,
Որ պիտի մերը լինեին կարծես,
Բայց մերը չեղա՜ն...
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
Մենք դեռ մի կարգին չգիտենք նույնիսկ,
Թե այդ ինչի՞ց է մարդը ծիծաղում,
Մի՛միայն մ
1 view
243
66
1 month ago 00:05:06 1
KOHAR - Yerevan-Erepouni | ԳՈՀԱՐ - Երևան-Էրեբունի
2 months ago 00:02:11 1
Պարույր Սևակ «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ» Կարդում է Պարույր Սևակ Paruyr Sevak «ES UZUM EM»
2 months ago 00:04:59 1
Leonid Azgaldyan - Part 1.9 (NUNE AVETISYAN - Hello, My holly homeland, To my sweet Armenia)
3 months ago 00:29:39 1
Paruyr Sevak by NUNE AVETISYAN
3 months ago 00:01:00 1
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ՈՒ ԵՍ ՀԱՍԿԱՑԱ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԻ ՊԱ
3 months ago 00:01:39 1
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԵՍ ՔԵԶ ՍԻՐԵԼ ԵՄ ՉԵՄ ԱՏԻ ԵՐԲԵՔ...
4 months ago 00:01:33 1
Hmayak Hakobyan - Paruyr Sevak
4 months ago 00:03:11 1
Группа “Три цвета времени“ - “ Боль“.
5 months ago 00:05:47 1
Yeva Yeganyan Yereqnuk
5 months ago 00:04:42 1
Պարույր Սեւակ —ԸՆԿԱԾՆԵՐԸ Paruyr Sevak
6 months ago 00:03:50 6
Сардарапат. KOHAR With Stars of Armenia-Sardarapati Kajer/Erzrumtsineru Yerg | Սարդարապատի քաջեր/Էրզրումցի