«Նորայր Քարտաշյան և Վան Նախագիծ» - Սոնա յար (Armenian folk)

Հայ ժողովրդական «Սոնա յար» երգն է՝ «Նորայր Քարտաշյան և Վան Նախագծի» կատարմամբ: Մենակատար՝ Գարեգին Առաքելյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նորայր Քարտաշյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նորայր Քարտաշյանը, ինձ հետ զրույցի ընթացքում, «Ախ, Սոնա յար» երգի մասին պատմեց. «Սա Մշո երգերից է: Այն մենք գրի ենք առել վարպետ Գևորգից, որ ապրում է Ապարանում: Ինքը տարիքով մարդ է և նման շատ երգեր գիտե: Նույն վերնագրով երգ գրառած և մշակած ունի Կոմիտասը: Բայց սա այլ երգ է: Ընդհանրապես «Սոնա» անունը շատ է օգտագործվում հայ ժողովրդական երգերի մեջ: Իսկ պատճառն այն է, որ «սոնա» նշանակում է սիրուն, այսինքն՝ «սիրուն յար»: Սիրելիի գովքն է ու իր սիրո արտահայտումն է այս երգը»: Երգի խոսքերը՝ Կապույտ էր մանուշակը, Այ Սոնա յար, բոյիդ մեռնեմ, Բուսել էր քարի տակը, Ջան, Սոնա յար, բոյիդ մեռնիմ: Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ, Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ: Ուժ տուր՝ ելնինք քարափը, Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ, Քաղինք նարգիզն ու վարդը, Ջան, Սոնա յար, բոյիդ մեռնիմ: Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ, Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ: Պատկերն՝ ըստ Հայկ Սայադյանի: Armenian folk song “Sona yar“ from Moush. Performs “Norayr Kartashyan and Van Project“. Vocal by Gareguin Arakelyan. Art director and conductor Norayr Kartashyan. Picture by Hayk Sayadyan.
Back to Top