Շրջափակված #Artsakh ... իրական մարդկանց պատմություններ շարունակվող ցեղասպանության մասին

#artsakh , #artsakhstrong, #artsakhisarmenia , #stepanakert , #artsakhunderblockade,#myhayrenik#artsakhtoday#artsakh #roadoflife#artsakhunderblockade#unblocktheroad #azerbaijanisagressor#artsakhneedsyourhelp Շրջափակված #Artsakh իրական մարդկանց պատմություններ շարունակվող ցեղասպանության մասին Վերջերս համացանցում տեսա Դավիթ Գրիգորյանի տեսանյութը, որտեղ նա ասում էր, որ մեր մասնակցությունը շատ կարևոր է մեր հայրենակիցների համար, արցախցիների համար, որ գոնե մեկ հաղորդագրություն գրենք... - Ինչպե՞ս ես, դու այսօր կերե՞լ ես: Կոկորդս սեղմվեց, արցունքներս սկսեցին հոսել... Ես ամաչեցի: Ամոթի պատճառով ես արցախցի ընկերներիս չեմ գրել: Չեմ գրել, որովհետև չգիտեի, ի՞նչ գրել, ի՞նչ ասել և ինչպե՞ս օգնել… Հասնելով տուն, որտեղ ինձ սպասում էր պատրաստի սնունդը, էլեկտրականություն և քաղաքակրթության բոլոր բարիքները, ես գրեցի սիրուն Շողերին, ում ճանաչում էի անցած տարվանից: Անցյալ ամառ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի թատերախումբը եկել էր Ֆրանսիա, Լիոն՝ հյուրախաղերի, կազմակերպիչներից մեկը ես էի։ Գրեցի, որ չգիտեմ ի՞նչ գրեմ, չգիտեմ ի՞նչ ասեմ ու … որ ամաչում եմ... որ չգիտեմ ո՞նց օգնեմ.... ու այդ պահին մի միտք ծագեց. Հարցազրույց անել արցախցիների հետ, որպեսզի նրանք պատմեն, թե ինչպե՞ս են ապրում, ի՞նչ են ուտում, ի՞նչ դժվարություններ են հաղթահարում : Ինտերնետում նման հարցազրույցներ չեմ տեսել, այլ միայն դատարկ սուպերմարկետների լուսանկարներ, տեսանյութեր կամ գրառումներ: Հանդիպեցինք և հարցազրույցը ձայնագրեցինք։ Դժվար էր … Ես ձեզ շատ եմ խնդրում լսել մեր զրույցը : Լսել՝ հասկանալու համար Արցախցու հոգին, Արցախցու վճռականությունը, Արցախ
Back to Top