ՀՕՊ-ում հայ-ռուսական պետական գաղտնիքներ կան, Ֆրանսիային հրավիրելով` փոխանցվելու է ՆԱՏՕ-ին. փորձագետ
Արևմուտքին Հայաստանը միայն մի հարցով է հետաքրքիր ինչպե՞ս օգտագործի Ռուսաստանի դեմ։ Փաշինյանը ՀՀ-ն մատուցում է Արևմուտքին, ասելով՝ կարող եք օգտագործել մեր տարածքը ձեր նպատակների համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Հայ-ռուսական համատեղ ռազմական համագործակցություն կա, որում բավականին լուրջ պետական գաղտնիքներ կան, հատկապես ՀՕՊ կառավարումը, հիմա Փաշինյանը Ֆրանսիային է հրավիրում Հայաստան աուդիտ անելու։ ՀՕՊ-ը հեռու տարածքներ է դիտարկում, ՌԴ ինքնաթիռներ կան, որոնք մարտնչում են Ուկրաինայի երկնքում, Ֆրանսիան կարող է վերցնել այն և փոխանցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև Իրանի սահմանները հետախուզի ու փոխանցի ԱՄՆ-ին։ 44-օրյա պատերազմից հետո Իրանը առաջարկ էր անում իրենից զենք գնել, նրանց անօդաչու թռչող սարքերը լավագույն քննությունը ստացան Ուկրաինայում, կարող էինք այդ ուղղությամբ աշխատել, բայց Փաշինյանը ու Պապիկյանը մերժեցին առաջարկը։ Իրանից ավելի էժան զենք կարող էինք գնել, նրանց շահերից է բխում, որ Հայաստանը սպառազինվի, ինչպես ՌԴ-ն էր նախկինում ինքնարժեքով զենք տալիս, որ պաշտպանված լինենք, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիային սահամանակից ենք»,- ավելացրեց Նահապետյանը։
#ՀերմինեՄիքայելյան #24TV #ՀայկՆահապետյան#Հարցազրույց#ֆրանսիականհնդկականզենքեր#պատերազմիվտանգ
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
Follow 24 TV on social platforms:
Facebook:
Telegram:
Instagram:
© 2023 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված ն&