. `

Յուրաքանչյուր իրավիճակում պետք է քննարկում ծավալել. Հակոբ Արշակյանը` հայ և ռուս խորհրդականների շփման մասին ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 38–րդ նիստին քննարկվել է 2 թեմա` տնտեսական և ՀՀ ու ՌԴ մարզերի փոխադարձ համագործակցության զարգացման, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ «Մեր համագործակցությունն ընդհանուր առմամբ շատ դրական եմ գնահատում։ Փորձում ենք մեր պառլամենտականների միջև այնպիսի մթնոլորտ ձևավորել, որ հաճելի լինի հանգիստ շփվել, որպեսզի քննարկում ծավալվի անգամ ամենասուր թեմաների շուրջ»,–ասաց նա։ Նա ընդգծեց, որ 2024 թ. կես տարում 2.5 անգամ աճել է ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրաշրջանառությունը, և դա շատ դրական է ազդում համագործակցության, բիզնեսի վրա։ Source: armeniasputnik
Back to Top