ՌԴ ՔԿ-ն կադրեր է հրապարակել հանցագործության վայրից
Ռոման Միկոյանին զայրացրել է, որ իր տատը և կրտսեր եղբայրը իրեն կյանք են սովորեցնում՝ խնդրելով դադարեցնել թմրանյութերի օգտագործումը․ հաղորդել Է SHOT-ի աղբյուրը, որը մեջբերել է մանրամասներ ձերբակալվածի հարցաքննությունից։
Ռոման Միկոյանը երեկ, կրկին թմրանյութի ազդեցության տակ, դանակահարել է տատիկին՝ Պոլինա Տկաչենկոյին և կրտսեր եղբորը՝ Արտյոմ Միկոյանին:
Նշվում է, որ Ռոման Միկոյանը ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի խորթ որդին է՝ առաջին կնոջ՝ Գալինայի հետ ամուսնանալուց հետո Նամինը նրան որդեգրել է, երբ տղան մեկ տարեկան էր։