Ամանորից հետո սեռական պասիվություն է լինում. Վրեժ Շահրամանյան
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը «Առանց տաբուների» հաղորդաշարի շրջանակում պատմել է, թե ինչպես պետք է սնվել Ամանորին, որպեսզի չվնասվի սեռական առողջությունը։ Նա նաև ասել է, թե ինչու է ամանորյա մթերքների մի մասը համարվում սեքս–ֆուդ, և ինչ պետք չէ անել, եթե ցանկանում եք առողջ սեռական կյանք ունենալ։ Շահրամանյանի վստահեցմամբ` նախատոնական օրերին իր պացիենտների քանակը կտրուկ աճում է։