Artsakh Public Tv |
Հայրենի բնությունը ճանաչել դեռ մանկությունից, սովորել ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, կարողանալ կողմնորոշվել անծանոթ տարածքում: Թվարկվածը նվազագույնն է, որ կարող են շահել սպորտային տուրիզմով զբաղվող երիտասարդները: Բնականաբար, ինչպես բոլոր մարզաձևերում, այստեղ էլ մրցելու, լավագույնի կոչմանն արժանանալու հնարավորություններ կան: Երեկ Պատարայի տարածքում գտնվող ճամբարում կայացել է սպորտային տուրիզմի Արցախի առաջնությունը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետությունից ժամանած թիմեր: