ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ Ի՞նչ եք կարծում, վարչապետ Փաշինյանին Սահմանադրական դատարան էր խանգարու՞մ այս երկու տարվա մեջ երկրում բարեփոխումներ անել, թե՞ Հրայր Թովմասյանը։ Ես չեմ կարծում թե դրանք խոչընդոտ էին պետության ղեկավարի համար, մանավանդ այն դեկավարի, որը ժողովրդի քվեն էր ստացել, հիմա էլ ժողովրդի անունից է խոսում․․․ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սակայն կարծում եմ, որ անգամ այս հանրաքվեն չի կարող ոչինչ փոխել երկրում, եթե երկրի ղեկավարը դա չի ցանկանում, կամ էլ իր ծրագրերի մեջ չկան։ Կոսմետիկ բարեփոխումներով Հայաստանի ո՛չ արտաքին պարտքը կարելի կլինի փակել, ոչ կորցրած ռազմավարական ոլորտները, ոչ էլ երկրի անվտանգություն հարցը ապահովվել։ Փաշինյանի դեմ։ #geheni_araqel #գեհենի_առաքել #monte_studia #մոնթե_ստուդիա
Back to Top