Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։
Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։
«Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաև սննդի մեջ։
«Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով։
«Շնորհավորում ենք «Ջակոմո» ընկերությանն այս եզակի արտադրամասը հիմնադրելու և մեր տնտեսության «կանաչ» ոլորտը զարգացնելու համար։ Սա Հայաստանում արևային ջրատաքացուցիչների առաջին արտադրամասն է, որը ստեղծվել է Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում։ Ուրախ ենք, որ Հայաստանում ևս մեկ ժամանակակից ու հեռանկարային արտադրություն ավելացավ, որը կնպաստի մեր երկրում «կանաչ» ոլորտի զարգացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը։
«Մենք ստեղծել ենք բրենդ, որը կլինի թեմատիկ, կասոցացվի որակի հետ ու կլինի հայկական։ Մեր նպատակն է համագործակցել Հայաստանում գործող բոլոր արևային ընկերությունների հետ, քանի որ այն պրոդուկտը,որն արտադրում ենք, ոչ մի բանով չի զիջում Չինաստանից ներկրվածարտադրանքին։ Մեր համագործակցությունն Ակբա Լիզինգի հետ երկար տարիների պատմություն ունի։ Թե՛ ես, թե՛ հայրս ու եղբա
1 view
8
1
2 months ago 00:03:11 4
Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն
6 months ago 00:04:41 1
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
3 years ago 00:07:49 1
MikMetal
3 years ago 00:05:22 5
SOLARA | LA Solar Group-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում