ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ Նախապատրաստվել են սպանել Ռոբերտ Քոչարյանին. ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն ու ինքնախոստովանական ցուցմունքը. Օրերս մամուլը հրապարակեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի եւ 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հրապարակվել էր մամուլում, նշված քրեական գործը հարուցվել էր Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ստեղծված խմբի անդամների հետ ձեռք է բերել պայթուցիկ նյութեր եւ սարքեր, սակայն Ստեփան Ս.-ն հանցագործությունն ավարտին չի հասցրել:«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կապ ունի այս իրավիճակի հետ: #գեհենի_առաքել #մոնթե_ստուդիա #geheni_araqel #monte_studia