Nairouhi Alaverdyan and Vazgen Meliqsetyan - Derounts dzoroum (Armenian song)
«Դերունց ձորում»․ խոսք՝ Վազգեն Օվյան, երաժշտություն՝ աշուղ Բագրատի։ Երգում են Նաիրուհի Ալավերդյանը և Վազգեն Մելիքսեթյանը։
Երգի խոսքերը՝
տղա․
Մին օր քեցե, տեսնամ Դերունց ծորումը
Մին ղաշանգյ ախճիգյ կանաչ-կյարմուր շորումը,
Կասիմ՝ ախչի, հուվը՞ս, հինչո՞ւ շոռ կկյաս,
Տու իմ սազե յերե դամեն տուր կկյաս:
աղջիկ․
Կասիմ՝ տղա, ախչին քու հյար, քու մար ա,
Ինձ ասումըն Մանաս Դայունց Թամարա:
Սազետ սիմին կրոտալ չըմ, լյավ սկաց,
Տոն ըմ քյինամ, իմ հըղըցան ղրաղ կաց:
տղա․
Ախչի, լյավն ըս, իմ սազ ու սոյբաթիցը,
Ամա շատըմ վախում Մանաս Դայուցը:
Ես էն տարեն նյոքար ըմ իլալ ծեր տանը,
Քու հյար ասալա՝ իրես չտաս էդ շանը:
աղջիկ․
Թա օզում ըս ինձ ծեր տոնը հարս տանիս,
Վախումըմ, թա տանիս, յետնան փուշմանիս:
Իմ հյար սար է, տու էդ մինը գիդա պարզ,
Դրա թոփեն տու կարել չըս տեմ կենաս:
տղա․
Վեր սիրում ըմ քու հյար էլ կյա, քու մար էլ,
Զոռավ էլա՝ պիտի տանիմ, ա՛յ իմ սեր:
Ես փոխել չում քա հոր խելքը քու մազին,
Վե՛ղըս քու հոր տեմուտերտակ կընդազին:
աղջիկ․
Պա էն հունցա, էն վեր տու մին օր քեցեր,
Մեր պաներն ա չուրաթանը կյուղացեր:
Իմ հյար եկավ, շանավ, փետավ ու գինավ,
Մի մեծ փյանար աշկեդ տակեն ցեց տյրավ:
տղա․
Ախչի, հինչը՞ս քյոհնա տերման քամուն տամ,
Զոռավ հինչը՞ս խամ եզանը սամուն տամ:
Ես գյուդումըմ, մտքումդ կա, եկ խոսք տանք,
Յետնան ուրուր ջան ասինք, ջան սկանանք:
աղջիկ․
Էսա քանի վախտա ըստեղ ես ղուղու,
Աշկս յիրան քեզ նման ղաշանգյ մին տղու:
Թա հիբ կկյա, ըստեղ մին լյավ խաղ կանչի,
Վեր իմ սերտս թող նրա խաղան կընանչի:
միասին․
Սերեն հետե հարուստ, ք