Արթուր Խաչենց. Ինձ համար հայրենիքը սկսվում ու ավարտվում է Արցախով
Ցանկացած արցախցի պետք է հասկանա՝ միգուցե նա վերջին սերունդն է, որ կրում է Արցախի բարբառը, ու չմերվի, չխառնվի, չկորցնի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասում է երգիչ Արթուր Խաչենցը, ով Արցախից խոսելիս ամեն բառն ասում է քնքշությամբ ու մեծ կարոտով:
«Հադրութի կորստից հետո, երբ ավարտում էի Կոնսերվատորիան, հիմնեցի «Հայի գեն» ստուդիան, որտեղ 2 սենյակ ունեի, մինչ օրս էլ աշխատում եմ թե՛ ես, թե՛ ընկերներս: Սենյակներից մեկը Հադրութ եմ անվանել, մյուսը՝ Շուշի: Մենք այսօր փաստացի Արցախ հողատարածք չունենք, ու շատ դժվար է պայքարել նրա համար, երբ հենց այդ տարածքի վրա չես, բայց կա մեկ այլ զենք՝ ձայնի տեսքով, կիթառի, խոսքի, բարբառի տեսքով, որը, ցավոք, վերջին նմուշն է Արցախից: Դու Արցախից բերված դրոշով, զինանշանով չես արցախցի, կամ մեր զոհված տղաների հիշատակով չէ, որ պետք է հիշենք Արցախը: Ցանկացած արցախցի պետք է հասկանա՝ նա միգուցե վերջին սերունդն է, որ կրում է Արցախի բարբառը, ու չմերվի, չխառնվի, չկորցնի իր բարբառը հատկապես Սփյուռքում: Մենք արցախցի ենք, եթե Արցախի բարբառով ենք խոսում»,- ասում է մեր զրուցակիցը:
Երգիչն իր խոսքում նշում է՝ Արթուր Խաչենցն ուղղակի դեմք ու անուն է, որով կարողանում է ներկայացնել ու պահպանել Արցախը:
«Ես իմ կյանքն ապրում եմ Արցախով, մեր բարբառով խոսելով, երգելով: Ես կորցրել եմ Արթուր Խաչենցին, ու ինձ համարում եմ Արցախ: Արթուր Խաչենցն ուղղակի դեմք ու անուն է, որով ես կարողանում եմ Արցախը ներկայացնել, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Ինձ համար հայրենիքը սկսվում է Արցախով, պտտվում ամբողջ աշխար&
1 view
1837
574
1 month ago 00:24:45 1
Արթուր Խաչենց. Ինձ համար հայրենիքը սկսվում ու ավարտվում է Արցախով
1 month ago 00:00:58 31
Գինի Լից - Արթուր Խաչենց / Arthur Khachents - Gini Lic
2 months ago 00:04:46 1
Arthur Khachents - Գինի լից / Gini Lits Lic - Արթուր Խաչենց
2 months ago 00:04:13 6
Arthur Khachents - Artsakhi Horovel - Արցախի Հորովել - Արթուր Խաչենց
6 months ago 00:04:10 1
Եկ Քինինք ԱՐՑԱԽ - Արթուր Խաչենց ArThur KhachEnts - Ek Qininq Artsakh
1 year ago 00:04:46 4
Իմ մահով ոչինչ չի փոխվի - Արթուր Խաչենց & Ժիրո Յան \ Im Mahov - Khachents & Jiro Yan
3 years ago 00:03:07 9
Arthur Khachents & Apo Sahagian - Kyass Qiss / Կյասս Քիսս (VIDEO)
3 years ago 00:02:00 139
Խուժան ասկյար զորք էր ժողվել, եկել Արցախս հոշոտել, սուլթան կուզե ջնջե մըզի զարթնիր լաո Արթուր Խաչենց
4 years ago 00:00:58 7
«Գինի լից» առաջնագծից ԱՐԹՈւՐ ԽԱՉԵՆՑ
4 years ago 00:02:53 3
Արթուր Խաչենց/Գինին Լից/2020-Artur Khachenc/Ginin Lic/2020