20 տարի առաջ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սկսեցին «Իրաքյան ազատություն» ռազմական գործողությունը՝ Բաղդադում

20 տարի առաջ՝ 2003 թվականի մարտի 20-ին, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սկսեցին «Իրաքյան ազատություն» ռազմական գործողությունը՝ Բաղդադում կենսաբանական զենք ունենալու կեղծ պատրվակով։ Նրանց նպատակն էր տապալել Սադամ Հուսեյնի իշխանությունը։ Գործողությունների ակտիվ փուլը տևեց 26 օր։ Մայիսին կոալիցիան փաստացի գրավեց երկիրը՝ տարածքը բաժանելով մի քանի օկուպացիոն գոտու։ Ներխուժումից 7 տարի անց ԱՄՆ-ն ստիպված եղավ հեռանալ՝ ավերածություններ և քաղաքացիական պատերազմ թողնելով իր հետևից: Ավելի ուշ ՄԱԿ-ի տեսուչները եզրակացրին, որ Բաղդադը կենսաբանական զենք ստեղծելու ծրագրեր չուներ, իսկ Հուսեյնը կապ չուներ «Ալ Քաիդայի» հետ: [club183411375|@ArmeniaSputnik]
Back to Top