ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին
Առողջական խնդրի պատճառով Պարգև Սրբազանը ստիպված էր ժամանակավորապես տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այստեղ նա բուժում է ստանում և սպասում սրտի փոխպատվաստման իր հերթին: Սիրտ, որ չդիմացավ ցավերին, որ հույսով բաբախում էր 2020-ի ցուրտ և չարագուշակ գիշերներին, երբ քամին կարծես ասես օր օրի տանում էր մեզանից հաղթանակի հույսը:
Կալիֆորնիայի անձրևի հանդարտ շշուկների ներքո նրա աղոթքները ուղղվում են Հայաստան, հեռավոր ժամանակների արձագանքի պես, երբ մեր մեջ կասկածող չկար, որ Հայաստանի մի մասը Արցախն է...
Այստեղ մեր բաց թողնված հնարավորություններն են, որ մենք՝ որպես ժողովուրդ, չկարողացանք ուժերը մեկտեղել և դառնալ անառիկ ամրոց։ Արբեցած 90-ականներին կերտած հաղթանակներով, մեծամտությանը, հպարտությանը, գոռոզությանը, պարծենկոտությանը, սնապարծությանն ու ինքնահավանությանը մենք թույլ տվեցինք բույն դնել մեր հոգիներում՝ ինքներս մեզ հնարավորություն չտալով ազնվորեն տեսնել սեփական թերությունները: Երբ մեզանից շատերը, մոլորված պատրանքների մեջ, բաց էին թողնում և սեփական սխալները տեսնելու և, որպես արդյունք, զարգանալու հնարավորությունը:
Պարգև արքեպիսկոպոսի հոգու խորքում անհանգստության ստվերներ են: Երբ տեսնում է, որ մեր ժողովուրդը, կարծես մթագնած, աչքաթող է անում իր կենսական սպառնալիքները։ Ու անցյալի այս խավարի և ապագայի անորոշության մեջ զարմանալի է, որ հույսի բոցը նույնպես փայլում է Սրբազանի՝ այդքան ցավ տեսած աչքերում։
Մեզ բաժին ընկած փորձությունները, ցավերի ու կորստի փ