ԽՈՇ ԲԻԼԱԶԻԳ
«Խոշ բիլազիգը» Կարնո պարանմուշներից է՝ «Ապարանջանի պարի» տարբերակներից մեկը: Այն կարելի է համարել աշխատանքային հազվագյուտ պարանմուշ ոչ միայն հայ պարարվեստում։ Պարն ընդգծում է հայ ժողովրդի քաղաքակրթության բարձր աստիճանը:
«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները: Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձև շարժումներ:
Այս պարը հայտնի է նաև տարբեր անուններով` «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար: «Խոշ բիլազիգը» համեմատաբար թեթև, բայց միաժամանակ վեհանձն պար է:
Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի: Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային` դրական բնույթի մասին: Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով: Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից:
KHOSH BILAZIG
“Khosh bilazig“ is one of Karno dances, a variant of “Bangle Dance“. It can be considered a labor dance which is very rare not only in Armenian dance art. This highlights the high level of Armenian culture. The rustic dances differed from region to region and defined all the peculiarities of the local rural life and culture. The group dances involved some dances devoted to fighting, working and playing ceremonies, and had some elements depicting gossip, prayers, compliments and other aspects of rural life.
“Khosh Bilazig“ is specific with its steps, depicting work process and ceremonies.
The steps seem to repeat the movements of the crochet when knitting a bracelet. The feet make rotating movements which remind the work of the crochet.
This dance is well-known for its other names, such as “Hos Bilizig“ “Golden Bracelet“, “Gosh Bilezig“. The dance has similar variants, but they are regarded as separate dances. “Khosh Bilazig“ is a comparatively light, but at the same tame solemn dance.
The dance is notable for the position of the shoulders, which is characteristic of Armenian dances. The rhythm is fast which symbolizes the positive nature of the dance. The dance is often played with an open circle. The head of the dance stands at the right side of the circle.
1 view
32
5
1 month ago 00:53:07 1
Каринэ Геворгян & Стив Дудник
2 months ago 00:08:56 1
#LRDP Paris Première | “La Belle au Bois Bandé“
2 months ago 00:00:00 1
Rituelle Gewalt ist real - Zeugnis von Karin aus der Schweiz -
2 months ago 00:01:30 1
Alors, qu’est ce qu’on taxe de nouveau aujourd’hui ??? 💸💸💸
2 months ago 00:26:19 1
Каринэ Геворгян: Об армянском детстве, замечательной мачехе, муже-композиторе и национальных чертах
2 months ago 00:03:15 1
A$AP Rocky - Tailor Swif (Official Video)
2 months ago 00:04:13 5
Ответ бесконечным мирам. Ария Карины
2 months ago 00:07:49 1
План Ломоносова – Прямо сейчас! (Official Music Video)