Պարույր Սևակ - Ճամփորդություն դեպի ետ (Paruyr Sevak)

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԵՏ Իսկ ինձանից Ինչո՞ւ ես դու այսպես քաշվում և ամաչում: Ին՜չ է, մենք նո՞ր ծանոթացանք, Իրար դեռ լավ չե՞նք ճանաչում: Բայց, ամաչկո՜տ իմ սիրելի, ես քեզ գիտեմ Ու սիրում եմ առնվազն մի 40 Կամ... 4000 կարճլիկ տարի: Դու ինչպե՞ս ես դա մոռանում Ու քեզ պահում այնպես քաշված և ամոթխած, Կարծես նոր ենք ծանոթացել Ու դեռ կարգին չենք ճանաչում մեկըս մեկին: Չէ՜, սիրելի՛ս, Մենք նորասեր զույգ չենք, բնա՛վ: Սիրո քայլող հուշարձա՜ն ենք` Վաղնջակա՛ն և հինավո՛ւրց: Ես քեզ անգիր ու գոց գիտեմ` կրակի՜ պես, Ա՛յն կրակի, Որ ստվերով մեզ նկարեց քարանձավի պատի վրա Եվ բոցեղեն իր տագնապով ճիշտ թարգմանեց Քո խլի՛րտը, Իմ խայտա՛նքը, Իրարատենչ մարմինների մեր փոխադարձ ընդգրկո՛ւմը, Որից դիցեր և աստվածներ ծնունդ առան` Մեր մեծացած մանուկների ծանոթ տեսքով... Եվ դարերը մենք կարող ենք հաշվել այնպես, Ինչպես մանկան ատամները` Գորովանքով մի կաթոգին... Մեր սիրո մեջ ձմեռում են առասպելներ, Ասքեր նիրհող, Որ մեր ամեն մի հպումից Արթնանում են հանգստացած, Դրանից էլ հին աշխարհն է միշտ նորանում Յուրաքանչյուր նո՛ր սիրո հետ` Մե՛ր սիրո հետ: Եվ նոր սիրով հին աշխարհի նորացումն է Մինչև անգամ կրկնությունը քո ամոթխած շարժուձևի, Այս քո երկչոտ տատամսումը, Անգիտակից այս քո վախը, Առանց որոնց սկի՛զբ չկա, սկի՛զբ, սկի՜զբ... Իսկ սիրո մեջ ամե՛ն սկիզբը միշտ տարբեր է. Վերջն է նույնը: Վերջն է նման: Սակայն մե՜զ ինչ վերջը սիրո: Վերջի մասին թող մտածի վերջացողը: Մերն սկիզբն է: Եվ ուզում եմ, որ սկիզբը լինի այնպես, Ինչպես (հիշի՜ր) ա՛յն ժամանակ, Երբ կ
Back to Top