Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է հետագա անելիքների մասին

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, վստահ է` ամուսնու դեմ հարուցված քրեական գործը, ըստ որի նա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել է` կազմակերպված սադրանք է եղել։ Ադամյանի խոսքով` Չալաբյանը կալանքից ազատվելու դեպքում հնարավոր է շարունակի քաղաքականությամբ զբաղվել, իսկ ինքը պատրաստ է նրա կողքին կանգնել ու աջակցել։
Back to Top