“Sassoun“ ensemble - Ay loti yar jan and Armenian other folk songs
Հայ ժողովրդական պարերգերի շարան է՝ «Սասուն» անսամբլի կատարմամբ.
1. Այ լոթի յար ջան,
2. Ելար սարով,
3. Շխկրտան աղջիկ,
4. Լուսնակը նորել ա:
Նկարը՝ Հայկ Սայադյանի:
Armenian folk songs “Ay loti yar jan“, “Yelar sarov“, “shkhkrtan aghjik“ and “Lousnaky norel a“. Performs “Sassoun“ folk ensemble. Art director Andranik Manoukian.
Picture is by Hayk Sayadian.
Երգի խոսքերը՝
տղա.
Տընգըլը-մընգըլ կը քելաս,
Այ լոթի յար ջան,
Հաստատ ընձի կը սիրաս,
Ջան, լոթի յար ջան:
աղջիկ.
Հենց էդ է, որ ասում ես,
Այ լոթի յար ջան,
Բիլբուլի պես խոսում ես,
Ջան, լոթի յար ջան:
Այ լոթի յար ջան,
Ջան, լոթի յար ջան,
Բոխաղըդ մարջան,
Ջան, լոթի յար ջան:
տղա.
Սարի գըլխին պաղ աղբյուր,
Այ լոթի յար ջան,
Պագ’ըմ կուզեմ, էրկուս տուր,
Ջան, լոթի յար ջան:
աղջիկ.
Հերիք խոսաս, անառակ,
Այ լոթի յար ջան,
Դառա գերի’մ խայտառակ,
Ջան, լոթի յար ջան
Այ լոթի յար ջան,
Ջան, լոթի յար ջան,
Բոխաղըդ մարջան,
Ջան, լոթի յար ջան:
Ա՛յ աղջի, աղջի, աղջի,
Այ լոթի յար ջան,
Ա՛յ տղա, տղա, տղա,
Ջան լոթի յար ջան:
Ես եմ ձեր տան փեսացուն,
Այ լոթի յար ջան,
Ես եմ ձեր տան հարսնացուն,
Ջան, լոթի յար ջան:
աղջիկ.
Ելար, սարով գնացիր,
Իջար, ձորով գնացիր,
Չասիր ղարիբ յարո ջան,
Մընաս բարով, ջանե ջան,
Մընաս բարով:
տղա.
Բարակ ես, բարդու ծառ ես,
Կըրակ ես, ինձ կը վառես,
Հա՛մ դու վառար, յարո ջան,
Հա՛մ ինձ վառիր, ջանե ջան,
Հա՛մ դու վառար:
աղջիկ.
Գացի, կալը հաց տարա,
Քեզի տեսա, ետ դառա,
Հա՛մ դու վառար, յարո ջան,
Հա՛մ ինձ վառիր, ջանե ջան,
Հա՛մ դու վառար:
Շեկ աղջիկ, հեզիկ-մեզիկ,
Հայ աղջիկ, սիրեմ քեզիկ,
Հա՛մ դու վառար, յարո ջան,
Հա՛մ ինձ վառիր, ջանե ջան,
Հա՛մ դու վառար:
Դըխկրտան հայ աղջիկ,
Շըխկրտան ջան աղջիկ,
Մտար հօդեքը, ջըկիր լոթեքը,
Մտար հօդեքը, ջըկիր լոթեքը:
աղջիկ.
Մի խոսա՛, ա՛յ տըղա,