Այսօր Ռուսաստանում սգո օր է։ Հայաստանում դաշնության դեսպանատան մոտ այսօր էլ են շատ քաղաքացիներ գալիս՝ հարգանքի տուրք մատուցելու Կրոկուսի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Զոհերի թիվը շարունակում է աճել։ Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի։