Փաշինյանն ասում է` մարդու խնդիրը որն է` կուշտ ուտի, ապրի, իսկ մեր 4-րդ 5-րդ սերունդն արդեն թուրքական դպրոցներ կհաճախի. Արտակ Զաքարյան
Վրաստանն այսօր ոչ թե պատերազմում է Արևմուտքի կամ ՌԴ–ի դեմ, այլ ինքնության, ինքնիշխանության կռիվն է տալիս։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Մեր պարագայում միայն պետականությունը չէ, որ մեզնից ուզում են խլել, այլ ֆիզիկական բնաջնջման ձևով են պատկերացնում հայ ժողովրդի հարցը լուծելը։ Այս դեպքում դու պետք է դրան համապատասխան ձևով արձագանքես։ Կարող ենք, իհարկե, գնալ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ, մեր 3-4–րդ սերունդներն այնտեղ որպես ռուս, ֆրանսիացի կամ ամերիկացի ապրեն, բայց դա նշանակում է քո տեսակի պահպանության, սերունդներով փոխանցման համար պատասխանատվություն չես ստանձնում»:
Source: armeniasputnik