«Ուրիշ նորությունների» եթերում Բագրատ Տերտերյանը` DJ Beatman-ը և կոմպոզիտոր, երգահան Արման Պեշտմալջյանը
«Ուրիշ նորությունների» եթերում Բագրատ Տերտերյանը` DJ Beatman-ը և կոմպոզիտոր, երգահան Արման Պեշտմալջյանը խոսել են նոր նախագծի մասին՝ Վիվալդիի «Տարվա եղանակները» կներկայացվի յուրովի։
«Սա նախադեպը չունեցող պրոյեկտ է, չի եղել նման բան։ Սա լավ կիրառվող բանալի է ժամանակակից երաժշտության միջոցով մարդկանց ծանոթացնել Վիվալդիին, դասականին»,- ներկայացրել են հեղինակները։
Բագրատ Տերտերյանը և Արման Պեշտմալջյանը «Vivaldi DJ»-ը կներկայացնեն սեպտեմբերի 11–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։